Մարտական հենակետում հայ զինծառայող է զոհվել

20.06.2014, 13:55
Հայ-ադրբեջանական սահմանագոտու հենակետերից մեկում հայ զինծառայող է զոհվել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Մարտական հենակետում հայ զինծառայող է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ-ադրբեջանական սահմանագոտու հենակետերից մեկում հայ զինծառայող է զոհվել, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1994 թվականի ծնված և 2013 թվականին Սիսիանի զինկոմիսարիատում զորակոչված շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշեցին մամուլի ծառայությունից։ -0-