Հալեպի հրթիռակոծման հետևանքով հայ է զոհվել
03.06.2014,
11:49
Նախօրեին Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Խանթարչյանը, հայտնում է Դաշնակցության տեղի գրասենյակը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծման հետևանքով զոհվել է սիրիահայ Անդրանիկ Խանթարչյանը, հայտնում է Դաշնակցության տեղի գրասենյակը։
Զոհվածի դին հայտնաբերվել է ավերված շենքի փլատակների տակ։
Հաղորդագրության համաձայն, ևս երկու սիրիահայեր` Մանուկ Ղազելյանն ու Հովսեփ Արամյանը, վնասվածքներ են ստացել։ Նրանց վիճակը բավարար է։ -0-

