Երևանում այրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության շենքը

23.04.2014, 20:01
Երևանում չորեքշաբթի հրդեհ է բռնկվել «Արմենիա» հեռուստաընկերության շենքում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երևանում այրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության շենքը

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում չորեքշաբթի հրդեհ է բռնկվել «Արմենիա» հեռուստաընկերության շենքում, հայտնում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` ժամը 16։02–ին ստացվել է վեցերորդ հարկում ծխի առկայության մասին ազդանշան։ Դեպքի վայր է ուղարկվել երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, օպերատիվ խումբ և ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի արձագանքման խումբը։

Հրդեհը տեղայնացվել է ժամը 16։20–ին, մարվել` 16։33–ին։ -0-