Մուզիչկոյի դեմ հատուկ օպերացիան անցկացրել է ՈՒԱԽ–ն, նպատակը չեզոքացնելն էր. աղբյուր

25.03.2014, 14:50
Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարներից մեկը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ արմատական–ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյին («Սաշա Բելի») ոչնչացնելու հատուկ օպերացիան անցկացրել են ՈՒԱԽ–ի աշխատակիցներն Ուկրաինայի ՆԳՆ–ի հետ համատեղ` ծառայության ղեկավար Վալենտինա Նալիվայչենկոյի հրամանով և անմիջական ղեկավարությամբ։
Մուզիչկոյի դեմ հատուկ օպերացիան անցկացրել է ՈՒԱԽ–ն, նպատակը չեզոքացնելն էր. աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի բարձրաստիճան ղեկավարներից մեկը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ արմատական–ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյին («Սաշա Բելի») ոչնչացնելու հատուկ օպերացիան անցկացրել են ՈՒԱԽ–ի աշխատակիցներն Ուկրաինայի ՆԳՆ–ի հետ համատեղ` ծառայության ղեկավար Վալենտինա Նալիվայչենկոյի հրամանով և անմիջական ղեկավարությամբ։

Ինչպես երեքշաբթի հայտնեց Ուկրաինայի ՆԳՆ նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը, ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոն, ում դեմ Ռուսաստանում ավազակության և ԿՀԽ ստեղծելու մասին քրեական գործ են հարուցել և հայտարարել են միջազգային հետախուզում, սպանվել է երեքշաբթի լույս գիշերը Ռովեննայի սրճարաններից մեկի մոտակայքում։ Օպերացիայի ընթացքում ձերբակալվել են նրա հետ գնտվող երեք անձինք։

«Օպերացիայի նպատակը Մուզիչկոյին ոչ թե ձերբակալելն էր, այլ` չեզոքացնելը, ասպարեզից հեռացնել»,– ասել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։ Ըստ նրա, Մուզիչկոն սկսել էր վարկաբեկել ուկրաինական նոր իշխանությունը, յուրովի մեկնաբանել «Աջ հատվածի» իր ղեկավարության ցուցումները։ -0-