Կիևի կենտրոնում տուժածներից երեքի ակնագնդերը հեռացրել են, մեկ այլ տուժածի դեպքում էլ բժիշկները ստիպված են եղել հեռացնել դաստակը

20.01.2014, 16:47
Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցում տեղի ունեցած բախումներից հետո հոսպիտալացվածներից երեքը զրկվել են աչքերից, հեռացրել են տուժածներից մեկի դաստակը, երկուշաբթի  հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը` հղում անելով Կիևի քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Վիտալի Մոխարևին։
Կիևի կենտրոնում տուժածներից երեքի ակնագնդերը հեռացրել են, մեկ այլ տուժածի դեպքում էլ բժիշկները ստիպված են եղել հեռացնել դաստակը

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցում տեղի ունեցած բախումներից հետո հոսպիտալացվածներից երեքը զրկվել են աչքերից, հեռացրել են տուժածներից մեկի դաստակը, երկուշաբթի  հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը` հղում անելով Կիևի քաղաքապետարանի առողջապահության դեպարտամենտի տնօրեն Վիտալի Մոխարևին։

Կիևի Գրուշևսկու փողոցում բախումները սկսվել են հունվարի 19–ին` ուկրաինական իշխանության քաղաքականության դեմ ութերորդ ժողովրդական ժողովից հետո։ Ցուցարարների մի մասը փորձել է ճեղքել կառավարության թաղամասի շուրջ ներքին գործերի մարմինների աշխատակիցների շղթայումը։ Տուժել են մոտ 100 իրավապահներ, 61 ոստիկան հոսպիտալացվել է։ Բուժօգնության դիմածների ընդհանուր թիվը հասնում է 103–ի։

Պաշտոնյայի խոսքով, հոսպիտալացվածներից չորսը ծանր վիճակում են։ Հեռացվել են երեք տուժածների ակնագնդերը, քանի որ բժիշկները նրանց մոտ ախտորոշել են աչքի կոնտուզիա։ Եվս մեկի ձեռքն են հեռացրել` ոսկորն ամբողջովին փշրված է եղել։

Բացի այդ, Մոխարևի խոսքով, տուժածների թվում երկու լրագրողներ կան` «Իզվեստիա» թերթից և «Ազատություն Ռադիոկայանից»։ Տուժածների տարիքը` 17-59 տարեկան։ Նրանք հիմնականում Կիևի բնակիչներ են, բայց կան նաև մարդիկ ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան մարզերից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ -0-