Երևանի խանութներից մեկում հացի տոպրակում օգտագործված պահպանակ հայտնաբերելու փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. թերթ

16.01.2014, 13:56
Երևանի առևտրային ցանցերից մեկի խանութում հացի տոպրակում պահպանակի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 258–րդ հոդվածի 1–ին մասով (խուլիգանություն), գրում է «Ժամանակ» թերթը։
Երևանի խանութներից մեկում հացի տոպրակում օգտագործված պահպանակ հայտնաբերելու փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի առևտրային ցանցերից մեկի խանութում հացի տոպրակում պահպանակի հայտնաբերման փաստով քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 258–րդ հոդվածի 1–ին մասով (խուլիգանություն), գրում է «Ժամանակ» թերթը։

Գործի նյութերի համաձայն, որոնք թերթը ստացել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից, Երևանի կենտրոնում գտնվող ցանցային սուպերմարկետներից մեկում 29-ամյա տղամարդը խուլիգանական դրդապատճառներով հացի տոպրակի մեջ դրել է օգտագործված պահպանակ:

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն բնակավայրից չբացակայելու մասին։

Դատավարության օրը կնշանակվի առաջիկայում։ Նյութերում ասվում է, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։

Ինչպես նշվում է հոդվածում, սուպերմարկետի ղեկավարությունը հրաժարվում է մեկնաբանություններ տալ։

Գրության ամբողջ տեքստին կարելի է ծանոթանալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ -0