ՀՀ ոստիկանությունը հաստատում է Հայաստանի կողմից` Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի վավերացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի երկու մասնակիցների ձերբակալման մասին տեղեկությունը։ Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Հայաստանի խորհրդարանի շենքի դիմաց։
Միաժամանակ ոստիկանության մամուլի ծառայությունից հերքեցին մի շարք ԶԼՄ–ների հրապարակումներն այն մասին, թե տասնյակ ակտիվիստներ են ձերբակալվել։
Ըստ հաղորդագրության, ձերբակալվել են քաղաքացիներ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն։
Ձերբակալվածների նկատմամբ վարչական իրավախախտումների մասին ակտեր են կազմվել։
Ուրբաթ հայկական խորհրդարանում մեկնարկել է բնական գազի անտուրք մատակարարումների, նավթամթերքի և չմշակած ալմաստի, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու և գազի գնագոյացման ոլորտում հայ–ռուսական համաձայնագրերի քննարկմանը նվիրված արտահերթ նիստը։
Խորհրդարանի շենքի մոտ մի քանի տասնյակ մարդ է հավաքվել։ Ցուցարարները փորձել են փակել Բաղրամյանի պողոտայի երթևեկությունը` վանկարկելով «Ինքնիշխան Հայաստան»։ Ոստիկանները նրանց ուղղել են դեպի մայթ` արգելափակելով ակցիայի մասնակիցների մուտքը երթևեկելի մաս։
Ռուսաստանն ու Հայաստանը երկու երկրների նախագահների բանակցություններից հետո գազային ճյուղին վերաբերող մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք նախատեսում են, մասնավորապես, Հայաստանի շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման ոլորտի մենաշնորհ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում «Գազպրոմ» ընկերության բաժնեմասի ավելացում մինչև 100 տոկոս և Հայաստանի համար ռուսական գազի գնի կրճատում հազար խորանարդ մետրի համար մինչև 189 դոլար` նախկին 270 դոլարի դիմաց։ –0–