ՃՏՊ-ների ամենամեծ թիվը Հայաստանի ողջ պատմության ընթացքում արձանագրվել է 2011 թվականին, հայտարարեց Հայաստանի ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, 2011 թվականին արձանագրվել է 2319 ճանապարհատրանսպորտային պատահար (345 դեպքով շատ, քան 2010 թվականին): 2011 թվականին ՃՏՊ-ների հետևանքով Հայաստանում զոհվել է 327 մարդ (33-ով շատ, քան 2010 թվականին), իսկ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 3354 մարդ (684-ով շատ, քան 2010 թ.-ին):
«Սկսած 2008 թվականից՝ Հայաստանում մեր կողմից անցկացվող խիստ վարչարարության արդյունքում նկատվել է ՃՏՊ թվի նվազման միտում, սակայն այս տարի պատկերը բոլորովին այլ է», - ասաց Սարգսյանը:
«ՃՊԾ պետը ՃՏՊ-ների այսպիսի աննախադեպ աճը բացատրում է երկու գործոնով՝ բնական և արհեստական:
Բնական գործոնը, ըստ Սարգսյանի, այն է, որ վերիջն երկու տարիների ընթացքում Երևանի ավտոպարկը համալրվել է գրեթե 50 հազար եվրոպական արտադրության ճեպընթաց ավտոմեքենաներով, ինչի արդյունքում ավելացել է հայկական մայրաքաղաքի փողոցների գերբեռնվածությունը:
Արհեստական գործոն նա համարեց 2011 թվականին Հայաստանում ԱՊՊԱ համակարգի ներդրումը, որի արդյունքում երկրում գրանցվում են բոլոր, նույնիսկ ամենամանր ՃՏՊ-ները, քանի որ վարորդները ցանկանում են օգտվել ապահովագրության իրենց իրավունքներից:
Սարգսյանը նշեց նաև, որ 2011 թվականին 16-ից մինչև 8 դեպքի է հասել ճանապարհներին անչափահաս անձանց մահվան թիվը:
Վիճակագրական տվյալներով, Հայաստանում 2011 թվականին գրանցված ՃԵԿ խախտումների թիվը կազմել է 680,4 հազար դեպք, ինչը 2010 թվականի ցուցանիշներից ցածր է 68 հազարով: -0-