Pink Floyd-ի կիթառահարն օգնել է փրկել ինքնասպանին

27.01.2012, 18:17
Pink Floyd-ի կիթառահարն օգնել է փրկել ինքնասպանին

Pink Floyd ռոք խմբի կիթառահար Դևիդ Գիլմորը և նրա ընտանիքն օգնել են ոստիկաններին փրկել մի տղամարդու: Վերջինը որոշել էր խեղդվել ծովում, երաժշտի տան մոտ, ուրբաթ գրում է Telegraph թերթը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ըստ Գիլմորի կնոջ՝ Փոլի Սեմսոնի, նա չորեքշաբթի Արևելյան Սուսեքս կոմսության իրենց տան մոտ՝ ծովի ջրում անհայտ տղամարդու մարմին է հայտնաբերել: Երբ կիթառահարը և նրա կինն ափ են դուրս բերել խեղդվողին, և նա գիտակցության է եկել, անծանոթը կրկին նետվել է սառցե ջուրը:
«Ծովից դուրս էինք բերում խեղդվող տղամարդուն, նա չէր ցանկանում, որ իրեն փրկեն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սեմսոնը: Ըստ նրա, նա «տարօրինակ ցնցում է ապրել» կատարվածից:

Ինչպես իր հերթին տեղեկացնում է կատարվածի ականատես Ռեյ Մորոուին, ոստիակնության աշխատակիցները դեպքի վայրից ձեռնաշղթաներով են տարել խեղդվելուց փրկվածին:

«Դևիդ Գիլմորը և նրա որդին (Չարռլի) ափին են եղել, և թվում է, թե օգնել են ոստիկաններին»,- տեղեկացրել է Մորոուին:
Ըստ ոստիկանության տվյալների, փրկված անձը ձերբակալվել է և Սուսեքս կոմսության հիվանդանոոցում բուժօգնություն ստանալուց հետո ուղարկվել է հոգեբուժարան: -0-