431.95
7.72
408.39
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 11 կիլոգրամ թմրանյութ` Իրանի քաղաքացու ճամպրուկում

14:44
23 Հունվարի 2012

Պետական եկամուտների կոմիտեի Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները թմրանյութի  ապօրինի ներկրման աննախադեպ դեպք են բացահայտել:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից, նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն, ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում. «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ»:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել «Ռապիսկան» զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության և փորձառության շնորհիվ:

Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ընդհանրապես Նախաբացթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. «Թմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք»,-տեղեկացրել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը:

ՊԵԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք: ---0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
28 Հունիսի 2022
Կոլումբիայում մարզադաշտ է փլուզվել, կան զոհեր ու վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Ինչպես է փլուզվում մարզադաշտը Կոլումբիայում. ՎԻԴԵՈ
12:55
28 Հունիսի 2022
Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել
Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել
11:30
28 Հունիսի 2022
Ցնցող կադրեր. ինչպես է Toyota–ն Երևանի կենտրոնում մխրճվում մեքենաների մեջ (ՎԻԴԵՈ)
Ցնցող կադրեր. ինչպես է Toyota–ն Երևանի կենտրոնում մխրճվում մեքենաների մեջ. ՎԻԴԵՈ
13:56
27 Հունիսի 2022
Սարսափելի ավտովթար Արագածոտնի մարզում. Opel–ը ջարդուփշուր է եղել, վարորդը տեղում մահացել է. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Հրապարակվել են կադրեր Արագածոտնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի վայրից
12:18
27 Հունիսի 2022
39–ամյա տղամարդը դպրոցից նոթբուք է գողացել ու բռնվել
39–ամյա տղամարդը դպրոցից նոթբուք է գողացել ու բռնվել
11:37
27 Հունիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. 23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
10:56
27 Հունիսի 2022
Իրանցին փորձել է Հայփոստի միջոցով Ավստրալիա ուղարկել խոշոր չափի ափիոն (ՎԻԴԵՈ)
Իրանցին փորձել է Հայփոստի միջոցով Ավստրալիա ուղարկել խոշոր չափի ափիոն. ՎԻԴԵՈ
08:59
27 Հունիսի 2022
Հայաստանում քիչ առաջ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում քիչ առաջ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:37
26 Հունիսի 2022
Հայաստանում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Հայաստանում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել. ՎԻԴԵՈ
22:23
24 Հունիսի 2022
Էջմիածնում երկու տղամարդ 300 հազար դրամի դիմաց առևանգել են պարտապանի ազգականին ու բռնություն գործադրել (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում երկու տղամարդ 300 հազար դրամի դիմաց առևանգել են պարտապանի ազգականին ու բռնություն գործադրել. ՎԻԴԵՈ
16:05
24 Հունիսի 2022
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոնում պայթյունի հետքերով. պարզվել է, որ մեքենա է պայթել, 5 մարդ հոսպիտալացվել է
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոնում պայթյունի հետքերով. պարզվել է, որ մեքենա է պայթել, 5 մարդ հոսպիտալացվել է
15:29
24 Հունիսի 2022
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ
Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան տուժածներ