Ռուսաստան մեկնող հարյուրավոր հայ քաղաքացիներ արդեն երկրորդ օրն է՝ առատ ձյան պատճառով մնացել են վրաց-ռուսական սահմանին, հաղորդում է «Շանթ» հեռուստաալիքը:
«Ուղևորատար և բեռնատար տրանսպորտի երթևեկությունը Թուշետիա վրացական մարզի Գուդաուտա-Վերին Լարս ավտոճանապարհային հատվածում անանցանելի է եղանակային վատ պայմանների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղական իշխանություններն ամեն օր անվճար սնունդ են տրամադրում կանանց և երեխաներին: -0-