Փրկարարները Հրազդանի ձորում որևէ մեկի դիակը չեն հայտնաբարել, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ինքնասպանության փորձի վերաբերյալ տեղեկությունը ստացվել է երկուշաբթի առավոտյան: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը և Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: Պատահարի մասին տեղեկացվել են ոստիկանության աշխատակիցները և բժիշկները:
«Դեպքի վայրում մարմին չի հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0