Il Pittore-I սեփականատեր Սուրեն Մկրտչյանը գիտակցում է իր պատասխանատվությունը պայթյունից տուժածների նկատմամբ. Պաշտպանություն

13.01.2012, 17:55
Il Pittore-I սեփականատեր Սուրեն Մկրտչյանը գիտակցում է իր պատասխանատվությունը պայթյունից տուժածների նկատմամբ. Պաշտպանություն

Սուրեն Մկրտչյանն այն ընկերության սեփականատերն է, որին պատկանում է Il Pittore ռեստորանը: Հենց այս ռեստորանում էր հունվարի 9-ին պայթյուն տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր 9 ր վիրավորվել 38 մարդ: Մկրտչյանի փաստաբանը հայտարարել է, որ գործարարը գիտակցում է իր պատասխանատվությունը կատարվածի համար, դատարանի դահլիճից հաղորդում է РАПСИ/rapsinews.ru գործակալության թղթակիցը:

Նման հայտարարություն է արել Մկրտչյանի դատապաշտպան Արման Ջարակյանը: «Անկախ այն բանից, թե ով է մեղավոր, Մկրտչյանը գիտակցում է իր բարոյական ու մարդկային պատասխանատվությունը»,- ասել է նա:

Պաշտպանը հիշեցրել է, որ պայթյունի օրը գործարարը նույնպես եղել է ռեստորանում, սակայն նա բժիշկների օգնությանը չի դիմել:--0-