ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ Մոսկվայի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայության պետ Եվգենի Բոբիլյովը:
ԱԻՆ տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել Նովոչերյոմուշկինսկայա, 38 շենք հասցեում գտնվող ռեստորանում: Ավելի վաղ տեղեկացվել էր 27 տուժածի և երկու մահացածի մասին:
«Վերջին տվյալներով, հոստիպալացվել է 32 մարդ»,- ասել է Բոբիլյովը: -0-