Երիտասարդը տեղում մահացել է, ևս երկու մարդ էլ վիրավորվել են Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով, ասվում է ՀՀ ոստիկանության կայքում:
Հաղորդագրության համաձայն, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ շրջվել է:
Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 20-ամյա Նարեկ Ավետիսյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: -0-