Ամուսիններն ու մեկ տարեկան փոքրիկը նախօրեին մահացել են Գավառում՝ նախնական տվյալներով թունավորվելով շմոլ գազից, հաղորդում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին: Ըստ տեղեկատվության, փրկարարները Գավառի տներից մեկում հայտնաբերել են ընտանիքի երեք անդամների՝ երեխայի, ինչպես նաև 33-ամյա տղամարդու ու 21-ամյա կնոջ մարմինները:
Միջադեպի հանգամանքները պարզվում են:-0-