ԱՄՆ-ի Յութա քաղաքի բնակիչը որսի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել էրդելտերիեր ցեղատեսակի սեփական շան կողմից, որը կանգնել է հրացանի ձգանի վրա, հինգշաբթի տեղեկացրել է New York Post թերթը:
Ոստիկանապետի տեղակալ Քևին Փոթերը տեղեկացրել է, որ 46-ամյա որսորդը նստատեղի վնասվածք է ստացել, երբ նավակից դուրս է եկել ափ՝ թակարդներ տեղադրելու համար: Նավակում մնացած շունը սկսել է անհանգստանալ և հանկարծակի կանգնել է հրացանի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ոստիկանապետի հայտարարության՝ որսորդը լուրջ վնասվածք չի ստացել: Հանգամանքների երջանիկ բերումով Բիչհեմ սիթիի բնակիչն այդ օրը դուրս էր եկել բադերի, այլ ոչ թե խոշոր կենդանու որսի:-0-