Վրաստանում հայ է ձերբակալվել սահմանը հատելու կանոնները խախտելու համար

01.12.2011, 16:27
Վրաստանում հայ է ձերբակալվել սահմանը հատելու կանոնները խախտելու համար

Ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել երեքշաբթի Կարբի գյուղում (Արևելյան Վրաստան, Շիդա Քարթլի շրջան) սահմանը հատելու կանոնները խախտելու համար, հինգշաբթի հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ հղում անելով ՆԳՆ Սահմանային ոստիկանության մամուլի ծառայությանը:

«ՌԴ քաղաքացի Հենրիկ Մադոսյանը 2011 թ.-ի նոյեմբերի 28-ին ՌԴ-ից մուտք է գործել Ցխինվալիի շրջան Ռոկյան թունելի միջով», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մադոսյանը ձերբակալվել է Շիդա Քարթլի շրջանի ՆԳՆ գլխավոր շրջանային վարչության Քուրթա շրջանի վարչության և Սահմանային ոստիկանության վարչության օպերատիվ-քննչական աշխատակիցների կողմից:

Այս հանցագործության համար պատժամիջոցը նախատեսում է տուգանքի վճարում կամ մինչև չորս տարի ազատազրկում:-0-