Նախօրեին Երևանի «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքներից մեկում կողոպուտ է իրականացվել, հաղորդում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, դիմակավոր անձը մուտք է գործել փոստային բաժանմունք և բացահայտ հափշտակելով ինկասացիոն պարկը, որի մեջ եղել է 1.354.000 դրամ (շուրջ 3.5 հազար դոլար)` դիմել է փախուստի:
Կատարվում է նախաքննություն: -0-