Ստեփանավան քաղաքի հանգստյան տներից մեկի պահակակը կասկածվում է երիտասարդ կնոջը դաժանաբար խեխի ենթարկելու մեջ, ինչի հետևանքով կինը մահացել է հիվանդանոցում, տեղեկանում ենք Հայաստանի ոստիկանության կայքից:
Հաղորդագրության համաձայն, նախօրեին Ստեփանավանի հիվանդանոցից տեղի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով և անգիտակից վիճակում իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա Ինգա Շիշլոն:
«Պարզվել է, որ նույն օրվա երեկոյան վիճաբանության ժամանակ, Ստեփանավանի հանգստյան տան 58-ամյա պահակը ձեռքերով, ոտքերով և ապակյա շշով հարվածներ է հասցրել Շիշլոյին՝ վնասվածքներ պատճառելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 18-ին, ժամը 02.00-ին, Ինգա Շիշլոն, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Հանցագործություն կատարած անձը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-