Լոռու մարզի Գոգարան գյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած երկու երեխաների վիճակը ծանր է, հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«4 տարեկան Գասպարյան Գոռը մարմնի մակերեսի (մաշկի և շնչառական ուղիների) 83%-ի` 3-4 աստիճանի այրվածքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Սուրբ աստվածամայր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այժմ արհեստական շնչառության սարք է միացված նրան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գասպարյան Արմանի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նա ստացել է մարմնի մակերեսի 51%-ի` 3-4 աստիճանի այրվածք և գտնվում է Այրվածքային կենտրոնի վերակենդանցման բաժանմունքում:
Հրդեհի հետևանքով տուժած երրորդ երեխան մահացել է նույն օրը՝ Սպիտակի հիվանդանոցում: -0-