Չորեքշաբթի ֆրանսիական ոստիկանությունը հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ, ով, չկարողանալով հանդիպել նախարարին, փորձել է այրել իրեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
Կինը ժամը 10.30-ին (Երևանի ժամանակով 12:30-ին) մոտեցել է Ֆրանսիայի նախագահական շենքի մոտ այն ժամանակ, երբ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախարարների խորհուրդն էր ընթանում: Նա նախարարներից մեկի հետ հանդիպում է պահանջել, որպեսզի քննարկի իր կենցաղային խնդիրները:
Մերժում ստանալով՝ կինը հանել է սպիրտով լի շիշը, իր վրա է լցրել և վառել: Ելիսեյան պալատի մոտ հերթապահող ոստիկանության աշխատակիցը հանգցրել է կրակը՝ ափի այրվածք ստանալով:
ԶԼՄ-ները նշում են, որ կինը չի տուժել, սակայն նրան հիվանդանոց են տեղափոխվել: -0-