Նախօրեին հինգ մարդ է տուժել ՀՀ Արարատի մարզի Վարդաշեն գյուղում «ՎԱԶ 2106» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Մինչ փրկարարների տեղ հասնելը «ՎԱԶ 2106»-ի վարորդն ու երեք ուղևորները, ինչպես նաև երկրորդ մեքենայի վարորդը տեղափոխվել են Արտաշատի հիվանդանոց:
ՃՏՊ-ի մանրամասները ճշտվում են:-0-