ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ստուգում են 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գրոհների 10-րդ տարելիցի օրերին Նյու Յորքում և Վաշինգտոնում պատրաստվող ահաբեկությունների մասին տեղեկատվությունը, տեղեկացրել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Դաշնային իշխանությունները կարծում են, որ սեպտեմբերի 11-ի գրոհների 10-րդ տարելիցի օրերին ահաբեկությունների զգալի սպառնալիք կա: Սպառնալիքի տակ են հայտնվում Նյու Յորքն ու Վաշինգտոնը... Ենթադրվում է, որ իշխանությունները կասկածյալների մասին տեղեկատվություն ունեն և հաղորդում են, որ կապ ունեն «Ալ Քայիդայի հետ», սակայն չեն հրապարակում նրանց
անունները», - հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ ղեկավարությունն, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբաման, տեղեկացված են սպառնալիքի մասին:
Ավելի վաղ Սպիտակ տան, Պենտագոնի և իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտարարել են, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկությունների տարելիցի նախաշեմին երկրի համար սպառնալիք չեն տեսնում:-0-