ԼՂՀ բանակի շարքային զինծառայողի մահվան փաստով ժամկետային զինծառայող է ձերբակալվել

08.09.2011, 12:16
ԼՂՀ բանակի շարքային զինծառայողի մահվան փաստով ժամկետային զինծառայող է ձերբակալվել
ԼՂՀ բանակի շարքային զինծառայողի մահվան փաստով ժամկետային զինծառայող է ձերբակալվել

ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող 19-ամյա Հայկ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նրա զինակիցը՝ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն, Նազլուխանյանը ձերբակալվել է զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու կասկածանքով, որն անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել (ՀՀ ՔՕ 373-րդ հոդվածի 3-րդ մաս):

ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող Հայկ Վասիլիի Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից, հաղորդում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում։ Շարքային Մկրտչյանը մարտական հերթապահություն է իրականացրել։ Կատարվում է նախաքննություն։ -0-