+14
Եղանակը Երևանում
Հայ

Խոշոր եղջերավոր անասունի պաստերելյոզի բռնկում է արձանագրվել հայկական գյուղերից մեկում

14:03
11 Օգոստոսի 2011

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ պաստերելյոզ է ախտորոշվել (սուր ինֆեկցիոն հիվանդություն) Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, հինգշաբթի հայտնում է հանրապետության Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
 
«Հիվանդության գրանցման առաջին դեպքից 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ,  որոնց մոտ առձանագրվել են հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ, ենթարկվել են հարկադիր սպանդի»,- ասվում է հաղորդագրությունում։ Հիվանդության հայտնաբերման ամսաթիվը չի նշվում։

Հիվանդության դեպքի գրանցման անմիջապես հաջորդ օրը, համայնքի անասնաբույժի կողմից իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հիվանդ կենդանիներին ներարկել են իմուն շիճուկ, իսկ պայմանական առողջները ենթարկվել են հակապաստերելյոզային պատվաստման, իրականացվել է տարածքի  ախտահանում:

Այդ միջոցառումներից հետո մինչ այժմ հիվանդության նոր դեպքեր չեն արձանագրվել:

Պաստերելյոզ հիվանդության նկատմամբ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է խիստ հսկողություն:

Պաստերելյոզը (Pasteurellosis)՝ հեմոռագիկ սեպտիմեցիան,  գյուղատնտեսական, վայրի կենդանիների և թռչունների վարակիչ հիվանդություն է: Վարակը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, համատեղ պահվածքի դեպքում կերի և ջրի միջոցով, վնասված մաշկի միջոցով:
 
Խոշոր եղջերավոր կենդանիների մոտ այն ընթանում է հիմնականում սուր, հազվադեպ՝ ենթասուր ձևերով: Այս հիվանդության ժամանակ առավել հաճախ ախտահարվում են թոքերը: Գաղտնի շրջանը տևում է 6-48 ժամ: Հիվանդության առաջին ախտանշաններն են՝ մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում մինչև 40 աստիճան և ավելի, ընդհանուր թուլություն, ծանր շնչառություն, հաճախակիացած զարկերակ, մկանային դող, ախորժակի լիառժեք բացակայություն: Պաստերելյոզից կենդանու անկման հավանականությունը կազմում է 10-75 տոկոս, կախված նրա օրգանիզմի դիմադրողականությունից, հիվանդության ընթացքից և ժամանակին ստացած անասնաբուժական միջամտությունից: Հիվանդ կենդանիներից ստացված նմուշների բակտերիոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս անսխալ ախտորոշել պաստերելյոզը:

Կենդանիների լավ պահվածքը հանդիսանում է այս հիվադության դեմ պայքարի լավագույն միջոցը: Հիվանդ կենդանիներին անհրաժեշտ է մեկուսացնել, բուժել, իսկ նրանց գտնվելու վայրը՝ ախտահանել: -0-


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:04
30 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
Ողբերգական դեպք Երևանում. վագոն-տնակում հայտնաբերվել է տղամարդու դի' բերանքսիվայր վիճակում
15:24
29 Մարտի 2023
Արաբկիրի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Երևանի Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի հետնամասում թմրանյութեր են հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
14:42
29 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
Ծեծկռտուք Երևանի ակուբներից մեկում. վիրավորների թվում են ՌՈ բարձրաստիճան պաշտոնյաներ
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում