Ձերբակալվել է Մոսկվայի տարադրամի փոխանակման կետերից մեկի գանձապահը
Մոսկվայի ոստիկանները ձերբակալել են տարադրամի փոխանակման կետի ինքնակոչ աշխատակցին, ով 100 հազար եվրո է գողացել հաճախորդից, հինգշաբթի ՌԻԱ Նովոստիին է հաղորդել քաղաքի իրավապահ մարմիններում գործող աղբյուրը։
«Չորեքշաբթի ոստիկանության բաժին է դիմել մի քաղաքացի քրեական գործ հարուցելու դիմումով։ Նա պատմել է, որ Մոսկվայի ժամանակով 20։00-ին ցանկացել է գումար փոխանակել, ինչի նպատակով դիմել է Տվերսկոյ-Յամսկոյ առաջին նրբանցքում գտնվող տարադրամի փոխանակման կետ։ Սակայն օպերատորը վերցրել է գումարը և փախուստի դիմել»,- նշում է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, օպերատիվ աշխատակիցները ձերբակալել են խարդախին և պարզել, որ նա աշխատել է տարադրամի փոխանակման կետի տեսք ունեցող մի տարածքում։ «Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խարդախություն» հոդվածով, նրան ձերբակալելու հարցն ընթացքի մեջ է»,- նշել է աղբյուրը։
«Խարդախություն» հոդվածի առավելագույն պատժամիջոցը տասը տարվա ազատազրկումն է։
Նմանատիպ դեպք է տեղի ունեցել հուլիսի սկզբին։ Այն ժամանակ մի տղամարդ գնացել էր օպերացիոն դրամարկղեր, որոնց հասցեն գտել էր ինտերնետով, 290 հազար եվրո փոխանակելու համար։ Փոխանցելով գումարը պատուհանիկից՝ նա սպասել է 20 րոպե և ինչ-որ բան կասկածելով՝ դիմել է «02» ծառայությանը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչ ոքի չեն հայտնաբերել օպերացիոն դրամարկղում, հավանաբար, գանձապահը փախուստի է դիմել երկրորդ դռնից՝ վերցնելով գումարը։ Կասկածյալի ձերբակալման մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել։ -0-

