ՀՀ ԱԻՆ ղեկավարը Սևանում վեց հոգու է փրկել. թերթ

03.08.2011, 16:03
ՀՀ ԱԻՆ ղեկավարը Սևանում վեց հոգու է փրկել. թերթ
ՀՀ ԱԻՆ ղեկավարը Սևանում վեց հոգու է փրկել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարն անձամբ փրկել է Սևանում մոտորանավակի և ջրային հեծանիվի բախումից տուժած վեց քաղաքացիներին, գրում է «Առավոտ» օրաթերթը։

Սևանա լճի մոտ Ծովագյուղի հատվածում օգոստոսի մեկին ուժեղ քամին ափից հեռացրել էր երկու հեծանվանավակ և մեկ ջրային մոտորանավակ, որն անսարք վիճակում էր:Դրանով զբոսանքի էին դուրս եկել մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ 10-ամյա մի տղա։ Ափից մոտ 1500-2000 մետր հեռավորության վրա հեծանիվներն ու նավակը բախվել են։

Հետաքրքիր զուգադիպությամբ այդտեղ էր ՀՀ  ԱԻ նախարար Երիցյանը: Տեղեկանալով կատարվածի մասին՝ նախարարն անձամբ հանձն է առել խեղդվողների փրկության գործը: Նախարարը մոտորանավակով հասել է խեղդվողներին և 1,5 ժամում նրանց հասցրել ափ: 

Վկաները պատմել են, որ փրկվածները, չիմանալով, թե ով է իրենց փրկարարը, դիմել են նրան «մի-մի թաս» խմելու առաջարկով, սակայն նախարարը հրաժարվել է։ -0-