416.32
6.61
408.2
+25
Եղանակը Երևանում
Հայ

Մեկ մարդու մահվան և տասնյակ հիվանդությունների պատճառն, ամենայն հավանականությամբ, հնդկահավի խճողակն է եղել

13:35
03 Օգոստոսի 2011

ԱՄՆ-ում մեկ մահվան և հիվանդացության 76 դեպքի պատճառ կարող էր դառնալ սալմոնելայով վարակված հնդկահավի խճողակը, հաղորդում է Washington Times թերթի կայքը՝ հղում անելով Հիվանդությունների և կանխարգելման վերահսկողության կենտրոնին (Center for Disease Control and Prevention)։

Բժիշկների տվյալներով՝ ավանդական հակաբիոտիկներով չբուժվող այս հիվանդությունից, մարտից սկսած, տուժել է 26 նահանգ։  Հիվանդացածների առավելագույն թիվը Միչիգանում է, Իլինոյսում, Կալիֆոռնիայում և Փենսիլվանիայում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացում է տարածել հիվանդության մասին նախորդ շաբաթ՝ խորհուրդ տալով սպառողներին մանրամասն մշակել հնդկահավը պատրաստելուց առաջ, ինչը կարող է նվազեցնել սալմոնելայով վարակվելու հավանականությունը։ Մսի արտադրողը չի նշվում, մսի արգելումն էլ դեռ չի սկսվել։

Կենտրոնի ներկայացուցիչ Լոլա Ռասելը (Lola Russell) երեքշաբթի հայտնել է, որ Կենտրոնը խորհուրդ է տալիս ոչ թե հրաժարվել հնդկահավի խճողակ ուտելուց, այլ ավելի ուշադիր այն պատրաստել։ Հնդկահավի խճողակն անվտանգ է համարվում օգտագործման համար, երբ մսի ներքին ջերմաստիճանը կազմում է 165 աստիճան ըստ Ֆարենգեյթի, նշում է թերթը։

Կենտրոնի մասնագետները ենթադրում են, որ տարեկան սննդային թունավորում են ստանում մոտ 50 միլիոն ամերիկացիներ, նրանցից մոտ 3 հազարը  մահանում է։ Սալմոնելան թունավորումների մեծամասնության պատճառ է, և իշխանություններն ասում են, որ դրա դեմ պայքարում հաջողություններ գրեթե չկան։

Սալմոնելայի առավել տարածված հատկանիշներն են փորլուծությունը, փորացավը և դողէրոցքը, որը սկսվում է վարակված մթերքի օգտագործումից 8-72 ժամ անց։ -0-


 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:56
06 Հուլիսի 2022
Հետընթաց է կատարել և վրաերթի ենթարկել 8 ամսական երեխային. ողբերգական դեպք Արարատի մարզում
Հետընթաց է կատարել և վրաերթի ենթարկել 8 ամսական երեխային. ողբերգական դեպք Արարատի մարզում
13:13
06 Հուլիսի 2022
Հայտնի է Յունիբանկում պայթյունի նախնական պատճառը, հարուցվել է քրեական գործ
Հայտնի է Յունիբանկում պայթյունի նախնական պատճառը, հարուցվել է քրեական գործ
13:08
06 Հուլիսի 2022
Յունիբանկում գրանցված պայթյունի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք
Յունիբանկում գրանցված պայթյունի հետևանքով 6 քաղաքացի հոսպիտալացվել է, նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք
11:35
06 Հուլիսի 2022
Հայտնի է Յունիբանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով զոհի ինքնությունը. հայտարարություն
Հայտնի է Յունիբանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով զոհի ինքնությունը. հայտարարություն
11:02
06 Հուլիսի 2022
Հայաստանի բանկերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կա զոհ ու հինգ վիրավոր (ՖՈՏՈ)
Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Հայաստանի բանկերից մեկում, կա զոհ ու հինգ վիրավոր. ՖՈՏՈ
12:23
05 Հուլիսի 2022
Գեղարքունիքում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել է «Կալաշնիկովից» արձակված ավելի քան 25 պարկուճ
Գեղարքունիքում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել է «Կալաշնիկովից» արձակված ավելի քան 25 պարկուճ
15:17
04 Հուլիսի 2022
Հայտնաբերվել է Տավուշի մարզում նախօրեին կորած 59–ամյա քաղաքացու դին
Հայտնաբերվել է Տավուշի մարզում նախօրեին կորած 59–ամյա քաղաքացու դին
14:36
04 Հուլիսի 2022
Որսորդական հրացանից պատահաբար կրակել է բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային. արտակարգ դեպք Ջրվեժում
Որսորդական հրացանից պատահաբար կրակել է բակում խաղացող հարևանի 8-ամյա տղային. արտակարգ դեպք Ջրվեժում
13:01
04 Հուլիսի 2022
Երևանում վեճի ժամանակ 37–ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնուն
Երևանում 37–ամյա կինը դանակահարել է 54–ամյա ամուսնուն
12:24
04 Հուլիսի 2022
Ողբերգություն Գեղարքունիքում. 44–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13–ամյա թոռանը
Ողբերգություն Գեղարքունիքում. 44–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13–ամյա թոռանը
17:50
02 Հուլիսի 2022
Երևան-Գյումրի ճանապարհին Honda-ն գլխիվայր շրջվել ու բռնկվել է, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Երևան-Գյումրի ճանապարհին Honda-ն գլխիվայր շրջվել ու բռնկվել է, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
12:20
01 Հուլիսի 2022
28-ամյա Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած, նրան որոնում են շուրջ 14 օր (ՎԻԴԵՈ)
28-ամյա Քրիստինե Առուշանյանը որոնվում է որպես անհետ կորած, նրան որոնում են շուրջ 14 օր. ՎԻԴԵՈ