ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 08:17-ին Ադրբեջանի Նախիջևան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևմուտք 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:
«Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4-5 բալ», - նշել է գործակալության զրուցակիցը:-0-