Նորածին երեխայի դիակ է հայտնաբերվել Որոտան գետում

19.07.2011, 12:35
Նորածին երեխայի դիակ է հայտնաբերվել Որոտան գետում

Նախօրեին Սիսիան քաղաքի մոտ գտնվող Որոտան գետում (Երևանից 217 կմ դեպի հարավ) նորածին երեխայի դիակ է հայտնաբերվել, հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը։

Միջադեպի մասին տեղեկատվությունը ստացվել է նախօրեին առավոտյան։ Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար:

«Հրշեջ-փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նորածին երեխայի դիակ և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ -0-