Խոշոր փլուզում` միջպետական նշանակություն ունեցող ավտոճանապարհին

06.06.2011, 14:24
Խոշոր փլուզում` միջպետական նշանակություն ունեցող ավտոճանապարհին
Խոշոր փլուզում` միջպետական նշանակություն ունեցող ավտոճանապարհին

Հորդառատ անձրևերի հետևանքով խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմետրում, և այս պահին ճանապարհը փակ է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը։

Ըստ նրա, ճանապարհաշինարարների աշխատանքի արդյունքում նույն օրը երեկոյան ժամանակավոր ճանապարհ է բացվել Մեղրի գետի ափի երկայնքով:

«Այդուհանդերձ, վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել այլընտրանքային շրջանցիկ` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարհով»,- ասաց Տոնոյանը։

Նա ավելացրեց, որ փլուզման պատճառած վնասի չափերը ճշտելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, որը ներկայում տեղում ուսումնասիրություններ է կատարում: -0-