ՌՀՄ-ն կոչ է անում արագացնել այլատյացների կողմից սպանված ՀՀ քաղաքացու գործով քննությունը

16.05.2011, 19:39
ՌՀՄ-ն կոչ է անում արագացնել այլատյացների կողմից սպանված ՀՀ քաղաքացու գործով քննությունը

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) հույս ունի, որ քննչական մարմինները կարագացնեն արմատական այլատյացների կողմից Հայաստանի 22-ամյա քաղաքացի Գրիգոր Ուսնյանի սպանության գործի հետաքննությունը։

Նախնական տվյալներով, մայիսի 8–ին Մոսկվայի երկրամասի Չեխովի շրջանի Նովի Բիտ գյուղում տասնյակ արմատական այլատյացներ  հարձակվել էին Գրիգորի և նրա երկու հայ ընկերների վրա։ Ուսնյանը գլխի հատվածում ծանր վնասվածք էր ստացել ու հիվանդանոց տեղափոխվել, որտեղ էլ մահացել էր։ Մյուս երկու հայերը նույնպես ծանր վնասվածքներ են ստացել, սակայն, ինչպես հաղորդում են Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

«Ռուսաստանի հայերի միությունը հույս ունի, քննչական մարմինները կարագացնեն այդ քրեական գործի քննությունը և մեղավորներին կենթարկի  խիստ պատասխանատվության ՌԴ օրենքին համապատասխան»,- ասվում է երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված  հաղորդագրության մեջ։
 
Զոհված Ուսնյանը շինարար է աշխատել և  ընտանիքի միակ աշխատողը եղել, նա էր հոգում 1988 թվականի երկրաշարժի հետևանքով ոտքերը կորցրած հաշմանդամ քրոջ և տարեց մոր հոգսերը։ -0-