ՂԿորած տղամարդուն գետում են գտել
03.05.2011,
12:06
ՂԿորած տղամարդուն գետում են գտել
Մայիսի 1-ի առավոտյան Տավուշի մարզի Տավուշ գյուղի բնակիչ Սաշիկ Արզումանյանը մեկնել էր Բերդի տարածաշրջանի «Լվի թալա» հանդամաս սունկ հավաքելու և չէր վերադարձել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, Աղսու գետի ափին հայտնաբերվել է Ս.Արզումանյանին պատկանող ուսապարկը:
Որոնողական աշխատանքների արդյունքում Հախում գետում (կորած վայրից մոտ 5 կմ հեռու) հայտնաբերվել է Սաշիկ Արզումանյանի դին, որը դուրս է բերվել գետից և հանձնվել իրավապահ մարմիններին:--0-

