Սիսիան-Երևան ավտոճանապարհին ձնաբքի մեջ են ընկել երեք մեքենաներ
13.04.2011,
17:54
Սիսիան-Երևան ավտոճանապարհին ձնաբքի մեջ են ընկել երեք մեքենաներ
Չորեքշաբթի վաղ առավոտյան Սիսիան-Երևան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում երեք մեքենաներ են հայտնվել ձնաբքի մեջ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ փրկարար ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների ուժերով ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերվել 3 ավտոմեքենա (3 վարորդ, 4 ուղևոր): -0-

