Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած հետցնցման մագնիտուդը վերանայվել է. USGS
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS) պարզել է երկուշաբթի Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մագնիտուդը՝ վերանայելով այն մինչև 6,6-ը, ասվում է ծառայության կայքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ սեյսմոլոգները ստերգետնյա ցնցումների մագնիդուտը 7,1 էին գնահատում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կիոդո գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Ճապոնիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի մագնիտուդը վերանայվել է նաև ճապոնացի սեյսմոլոգների կողմից, բայց՝ մինչև 7.0։ Նաև վերանայվել է ստորգետնյա ցնցումների օջախի խորությունը՝ 10կմ-ից հասցվել է 6 կմ-ի։
Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 17.16-ին (Երևանի ժամանակով 13.16)։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև երկրի մայրաքաղաք Տոկիոյում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իվակի քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք և Ճապոնիայի մայրաքաղաքից 165 կմ դեպի հյուսիս-արևելք։ Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորության վրա։ Ցունամիի առաջացման սպառնալիքի մասին նախազգուշացումը հայտարարվել է Ֆուկուսիմա, Իբարակի, Տիբի և Միյագի ափամերձ շրջանների համար։
Ըստ որոշ տվյալների, շուրջ 1 մետր բարձրությամբ մակընթացային ալիքը հասել է Իբարակի պրեֆեկտուրայի ափին։ Այժմ ցունամիի վերաբերյալ նախազգուշացումը չեղյալ է հայտարարվել։ -0-

