Գազով լցված իրանական ավտոցիստեռն է շրջվել Հայաստանի ճանապարհներից մեկում, զոհեր և գազի արտահոսք չկա

29.03.2011, 14:14
Գազով լցված իրանական ավտոցիստեռն է շրջվել Հայաստանի ճանապարհներից մեկում, զոհեր և գազի արտահոսք չկա

Գազով լցված իրանական ավտոցիստեռն է շրջվել Հայաստանի ճանապարհներից մեկում, զոհեր և գազի արտահոսք չկա, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից։

«Նախօրեին կեսօրի սահմաններում Վայոց ձորում՝ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհի 21-րդ կիլոմետրում շրջվել է «Մերսեդես» մակնիշի ավտոցիստեռնը»,- ասվում է հաղորդագրությունում։

Տեղում պարզվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հաբիթ Տիտիկին պատկանող 22 տ հեղուկ գազով լիցքավորված ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Զոհեր և վիրավորներ չկան, գազի արտահոսք չկա:

Գազը նախատեսված է եղել «DD» ընկերության համար, որի ներկայացուցիչը գտնվել է դեպքի վայրում: Դեպքի վայր ժամանած երկու ավտոկռունկի միջոցով չի հաջողվել ուղղել ավտոցիստեռը:  Աշխատանքները շարունակվում են: -0-