Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Ղարաբաղում. սեյսմիկ ծառայություն
28.02.2011,
17:03
Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Ղարաբաղում. սեյսմիկ ծառայություն
Երկուշաբթի ժամը 14:54-ին Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Ղարաբաղում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հերթապահ կարգավարը:
«Ադրբեջանի տարածքում՝ Շեկի քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևելք 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը 5-6 բալ է կազմել»,- հաղորդեցին սեյսմիկ ծառայությունից: -0-

