Հրդեհված բնակարանում ապրող տարեց կինը մահացել է. հրդեհը մարվել է

03.02.2011, 11:04
Հրդեհված բնակարանում ապրող տարեց կինը մահացել է. հրդեհը մարվել է
Հրդեհված բնակարանում ապրող տարեց կինը մահացել է. հրդեհը մարվել է

Երևանի բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մի կին է զոհվել։ Չնայած հրշեջների և ԱԻՆ ծառայության աշխատակիցների օպերատիվ գործողություններին՝ նրան փրկել չի հաջողվել , հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Երևանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող բազմաբնակարան տներից մեկում հրդեհ էր բռնկվել: Հրդեհը բռնկվել է մոտավորապես կեսգիշերին, երբ շենքի բնակիչները հիմնականում պատրաստվում էին քնելու։  Հարևանների խոսքերով, նրանց ուշադրությունն է գրավել այրվածի ուժեղացող հոտը և դռան հետևից դուրս եկող ծուխը։
Դեպքի վայր են մեկնել հրշեջ երեք հաշվարկ, շտապօգնության և ոստիկանական մեքենաներ, ԱԻՆ ծառայության աշխատակիցներ։

Փրկարարական օպերացիայի ընթացքում երկու հրշեջներ այրվածքներ են ստացել։ Փրկարարները փորձել են մտնել բնակարան հրշեջների աստիճաններով։ Նրանց հաջողվել է կոտրել պատշգամբի ապակիները։ Օդի ներթափանցումից բռնկում է տեղի ունեցել, և բոցի լեզուները վնասել են հրշեջներին։
Օգնության են հասել հարևանները, ովքեր սկսել են հրշեջների վրա ջուր լցնել և հանգցրել են բոցը։ Այրվածքներ ստացած փրկարարներին տարել է շտապօգնությունը։ Հրդեհը մարվել է։ -0-