Դոմոդեդովոյում երկու ահաբեկիչ է եղել, երկուսն էլ զոհվել են պայթյունի ժամանակ. աղբյուր
Դոմոդեդովո օդանավակայանում ահաբեկիչները, նախնական տվյալներով, երկուսն են եղել, երկուսն էլ զոհվել են պայթյունի ժամանակ, որը տեղի է ունեցել ինքնաբերաբար պայուսակը բացելիս, երեքշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել ուժային կառույցների աղբյուրը։
«Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ենթադրյալ ահաբեկիչ կինը բացել է պայուսակը։ Կնոջն ուղեկցել է մի տղամարդ, ով նրա կողքին է եղել, և պայթյունի հետևանքով գլուխն անջատվել է մարմնից»,- պատմել է գործակալության զրուցակիցը։
«Չի բացառվում, որ ահաբեկիչները ցանկացել են թողնել պայթուցիկ սարքը սրահում, իսկ այն տեղի է ունեցել ինքնաբերաբար կամ նույնիսկ իրականացվել է հեռակառավարման վահանակով, թեև առայժմ այդ մասին վկայող տարրեր չեն հայտնաբերվել»,- նկատել է աղբյուրը։
Ըստ նրա, տվյալներ կան նաև, որ ահաբեկիչներին օդանավակայան է բերել իրենց համախոհը, ով սպասել է նրանց կայանատեղիներից մեկում։ Այժմ ուսումնասիրվում է կայանատեղիների ողջ թղթաբանությունը, տեսախցիկների տեսագրությունները։
Աղբյուրն ընդգծել է, որ ողջ տեղեկատվությունը ստուգվում և հստակեցվում է։ -0-

