Մոսկվայում կրկին հայ է սպանվել

03.02.2009, 18:52
Մոսկվայում կրկին հայ է սպանվել

Մոսկվայի արևելքում գտնվող սրճարաններից մեկում սպանվել է հաստատության հայազգի ղեկավարը, մեկ մատուցող վիրավորվել է, «Ինտերֆաքսին» երեքշաբթի հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով, երեկ «հերթապահ բաժանմունք հաղորդագրություն է ստացվել Սրեդնայա Պերվոմայսկայա փողոցի սրճարանի աշխատակիցներին դանակով հասցված վնասվածքների մասին»։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երկու անհայտ անձինք վեճի ընթացքում դանակով ծակող-կտրող վնասվածքներ են հասցրել 50-ամյա հայազգի տղամարդու կրծքավանդակին ու որովայնին, ինչպես նաև սրճարանի 20-ամյա աշխատակցին»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«50-ամյա տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին շտապ օգնության մեքենայում, մատուցողը հոսպիտալացված է»,- հայտնել է աղբյուրը։ --0--