Երևանում «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ

09.04.2008, 11:18
Երևանում «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին Երևանում՝ «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դիակ, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր մեկնած փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել անձը չպարզված` 30-35 տարեկան տղամարդու դիակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։-0-