Երևանի կենտրոնում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ոստիկանության պարեկային մեքենային մասնակցությամբ

30.11.2007, 14:31
Երևանի կենտրոնում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ոստիկանության պարեկային մեքենային մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ուրբաթ առավոտյան Երևանի կենտրոնում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ոստիկանության պարեկային մեքենային մասնակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Ոստիկանության մամուլի ծառայությունից։

Տեղական ժամանակով մոտավորապես ժամը 11.30-ի սահմաններին Մաշտոց և Սարյան փողոցների խաչմերում իրար են բախվել  Ճանապարհային ոստիկանության «Աուդի» մակնիշի մի ավտոմեքենա և մասնավոր ավտոմեքենա։

Զոհեր և տուժածներ չկան, ճանապարհատրանսպորտային պատահարի մանրամասները պարզվում են։-0-