Հյուսիսային պողոտայում 39–ամյա հետախուզվող է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 18-ին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, ժամը 10.40-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց Գորիս քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդը, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և փողերի լվացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը ներկայացվել է Քննչական կոմիտե։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում։
