Հրդեհ Գյումրիում. խանութն ամբողջությամբ այրվել է

17.06.2017, 15:06
Նախորդ գիշեր հրդեհ է բռնկվել Գյումրու խանութներից մեկում:
Հրդեհ Գյումրիում. խանութն ամբողջությամբ այրվել է
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի,/Նովոստի-Արմենիա/. Նախորդ գիշեր հրդեհ է բռնկվել Հայաստանի` մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրու խանութներից մեկում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հունիսի 17-ին ժամը 01:43-ին ահազանգ է ստացվել, որ հդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցի թիվ 76/4 հասցեում գտնվող խանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:38-ին, մարվել՝ 03:38-ին:

Բանջարեղենի խանութն ամբողջությամբ այրվել է (մոտ 40 քմ):-0-