ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 16-ին, ժամը 20:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկում:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:52-ին, մարվել՝ 21:52-ին: Այրվել են տան տանիքը (12 քմ), ննջասենյակն ամբողջությամբ` գույքով (12 քմ), միջանցքը (8 քմ) և մասամբ հյուրասենյակը` գույքով (20 քմ)»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-