Հրդեհ Էջմիածին քաղաքում (ՖՈՏՈ)

13.08.2020, 14:09
Հրդեհ Էջմիածին քաղաքում. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
Հրդեհ Էջմիածին քաղաքում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-ին, ժամը 21։22-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի ֆուտբոլի ակադեմիայի ետնամասում այրվում է խոտածածկույթ: Այս մասին նշվում է հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 23:18-ին: Այրվել է մոտ 27 հա խոտածածկ տարածք»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

 - рис.1