565.05
6.28
485.27
+29
Եղանակը Երևանում
Հայ

Հրդեհ է բռնկվել Խոսրովի անտառ պետական արգելոցում. դեպքի վայրում են 84 փրկարարներ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10:11
19 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է ԱԻՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

пожар в Хосровском заповеднике

Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

«Դեպքի վայրում են գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, ան­տառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր»,- նշում են Փրկարար ծառայությունից:

ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, արդեն հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայրում են գտնվում 84 փրկարար ծառայող և արգելոցի 16 աշխատակից։

Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ 

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։-0-


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:37
26 Սեպտեմբերի 2020
Սարսափելի ավտովթար Երևանում. BMW–ն բախվել է ծառին ու բռնկվել (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Երևանում. BMW–ն բախվել է ծառին ու բռնկվել. ՖՈՏՈ
13:34
26 Սեպտեմբերի 2020
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ
Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ
21:31
25 Սեպտեմբերի 2020
Պարզվել է 8-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը
Պարզվել է օրեր առաջ երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը
14:56
25 Սեպտեմբերի 2020
Արտակարգ դեպք Երևանում. դպրոցի բակում 15–ամյա դպրոցականը դանակով հարվածներ է հասցրել համադասարանցուն
Արտակարգ դեպք Երևանում. դպրոցի բակում 15–ամյա դպրոցականը դանակով հարվածներ է հասցրել համադասարանցուն
13:45
25 Սեպտեմբերի 2020
Խուլիգանություն և հարձակում ոստիկանների վրա. Ծովագյուղ բնակիչները համայնքի ղեկավարի հետ խոչընդոտել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքին
Զանգվածային խուլիգանություն և հարձակում ոստիկանների վրա. Ծովագյուղ բնակիչները համայնքի ղեկավարի հետ խոչընդոտել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատանքին
23:20
24 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ «ՎԱԶ-21015»-ը մխրճվել է ցեմենտ տեղափոխող ավտոմեքենայի մեջ (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար՝ Երևանի Մյասնիկյան պողոտայում․ բախվել են «ՎԱԶ-21015» «Skania» և «ԿամԱԶ» մակնիշների ավտոմեքենաները․ 3 մարդ հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ
21:56
24 Սեպտեմբերի 2020
Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Պտղունք գյուղում․ այրվում է 7-8 բնակարան (ՖՈՏՈ)
Արմավիրի մարզի Պտղունք գյուղում հրդեհ է բռնկվել  երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում․ այրվում է մոտ 500-600 քմ տարածք․ ՖՈՏՈ
18:15
24 Սեպտեմբերի 2020
Սևանում կինը հագուստ գնելու նպատակով մտել է տուն և այնտեղից բջջային հեռախոս գողացել (ՎԻԴԵՈ)
Սևանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել. ՎԻԴԵՈ
17:00
24 Սեպտեմբերի 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ պետության խոշոր չափի վնաս պատճառելով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ պետության խոշոր չափի վնաս պատճառելով
13:42
24 Սեպտեմբերի 2020
30–ամյա դիլիջանցին որսորդական հրացանով կրակել է շան վրա, նա ներկայացել է ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
30–ամյա դիլիջանցին որսորդական հրացանով կրակել է շան վրա, նա ներկայացել է ոստիկանություն. ՎԻԴԵՈ
12:38
24 Սեպտեմբերի 2020
Վանաձորի խանութներից մեկի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել, տեղի է ունեցել պայթյուն
Վանաձորի խանութներից մեկի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել, տեղի է ունեցել պայթյուն
10:27
24 Սեպտեմբերի 2020
Հրդեհ է բռնկվել Նալբանդյան գյուղի դպրոցում (ՖՈՏՈ)
Նալբանդյան գյուղի դպրոցում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ