Հրդեհ է բռնկվել Երևանի մեկ այլ սննդի կետում (ՎԻԴԵՈ)

06.11.2025, 13:07
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ․ ՎԻԴԵՈ
Հրդեհ է բռնկվել Երևանի մեկ այլ սննդի կետում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 6-ին, ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 12։00-ին։

Ինչպես երևում է հրապարակված կադրերում, հրդեհը բռնկվել է «Թումանյան շաուրմա» սննդի կետում։