Հրդեհ անասնագոմի տանիքում․ հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին
23.01.2026,
16:32
Փրկարարները վառվող անասնագոմոից դուրս են բերել կենդանիներին
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 23-ին, ժամը 12։10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հառիճ գյուղի 11-րդ փողոցիտներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում (մոտ 90 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:56-ին, մարվել՝ 13:31-ին:
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերի մոտ 30 քմ հատվածը:
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին:

